Ով է ՊԵԿ նորանշանակ նախագահը Դուդան ՀՀ նախագահին հրավիրել է Լեհաստան Մեծամորում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Ներդրվում է դատական կարգով հարկադիր նմուշառման համակարգ. պարզաբանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը (տեսանյութ) Հայտնի է Վրաստանում նախագահական ընտրությունների օրը Որևէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա. Վլադիմիր Վարդանյան Երեկ հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից. Աղազարյան Ցանկություն կա ԵՄ–ի հետ քննարկելու անվտանգության հարցեր. Խաչատուրյան Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 

Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին. Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդվածը, որը հրապարակվել է ilur.am կայքում, ներկայացնում ենք ստորև․ 

Մաս 1.

Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:

Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը:

Մաս 2.

Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:

Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:

Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով:

Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին:

Ի լուսաբանումն Մաս 1-ինի, խմբագրությունը նպատակահարմար է համարում հոդվածին կցել հետևյալ տեսահոլովակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ով է ՊԵԿ նորանշանակ նախագահը Դուդան ՀՀ նախագահին հրավիրել է ԼեհաստանՄեծամորում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Ներդրվում է դատական կարգով հարկադիր նմուշառման համակարգ. պարզաբանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը (տեսանյութ) Հայտնի է Վրաստանում նախագահական ընտրությունների օրըՈրևէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա. Վլադիմիր ՎարդանյանԵրեկ հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից. Աղազարյան Ցանկություն կա ԵՄ–ի հետ քննարկելու անվտանգության հարցեր. Խաչատուրյան Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներովԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը ՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասինԼեհաստանի նախագահն իր օգնությունն է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում (տեսանյութ) Մալաթիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասինԱյսուհետ իմ անձնակայն կյանքին չխառնվեք․ Զեյնալյանը՝ լրագրողներինԵս չգիտեմ՝ «Հայկական ժամանակ»-ին որտեղի՞ց այդպիսի տեղեկատվություն․ Հովիկ ԱղազարյանԴատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին ՈւՂԻՂ. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինՓաշինյանի կողմից եղել է խնդրանք, իմ որոշմամբ եմ մանդատս վայր դնում. Նարեկ Զեյնալյան Պուտինը ԱՊՀ հետախուզությանը կոչ է արել կանխել ապակայունացումը Համագործակցության ներսում և հարևան երկրներումQR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարանՈւզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով․ ՓաշինյանԲարձրագույն պաշտոնների են նշանակվում բանիմաց մարդիկ․ Ֆինանսների նախարարը՝ Էդուարդ Հակոբյանի նշանակման մասին1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին ԱՄՆ-ը կապի մեջ է ԱՊՀ-ում ազգայնականների հետ ուկրաինական սցենարի համար․ ՆարիշկինԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ գործերը Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Սննդամթերքի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահՎրաստանի վարչապետն այսօր կներկայացնի կառավարության նորացված կազմն ու ծրագիրըՄի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբինԲայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը«Անակնկալ» ձյուն` Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ) Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածքՆոյեմբերի 26-ի աստղագուշակ Երկրաշարժ ՝ Ադրբեջանում Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան Այս փուլի ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Տիգրան Աբրահամյան «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել«Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Լեհաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ) Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 26
Ամենադիտված