Իլոն Մասկը Twitter-ում պատահաբար արգելափակել է Ռուսաստանին
ԲլոգոսֆերաՍկսելով բոտերի դեմ պայքարը, որի մասին վերջերս հայտարարեց Իլոն Մասկը, Twitter-ը պատահաբար արգելափակել է մի քանի երկրների շուրջ 30 խոշոր հեռահաղորդակցության օպերատորների օգտահաշիվները։ Այս մասին հայտնում է Platformer հրատարակությունը։
Դեկտեմբերի 11-ին արգելափակման տակ է ընկել Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և Մալայզիայի օպերատորների օգտահաշիվները։ Արդյունքում՝ հարյուր հազարավոր մարդիկ այս շրջաններից ժամանակավորապես զրկվել են իրենց հաշիվներից օգտվելու հնարավորությունից: Օգտատերերը չեն կարողացել հաղորդագրություն ստանալ և, ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցին միանալու դժվարություններ են ունեցել։ Խնդիրը տևել է մոտ մեկ ժամ՝ 5:35-ից մինչև 18:45-ը:
«Մենք արգելափակել ենք բավականին մեծ պրովայդերների, ինչպես ես ակնկալում էի», - Platformer-ը մեջբերում է Twitter-ի աշխատակցի խոսքը Slack-ի աշխատանքային չաթից:
Պարբերականը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը Իլոն Մասկի քաոսային կառավարման ուղղակի հետևանքն է։