Հեղափոխության ասպետը. 85 տարի առաջ ծնվեց Էռնեստո Չե Գևարան
Աշխարհ
20-րդ դարի Դոն Քիշոտը մահացավ հետևյալ խոսքերը շուրթերին. «Կրակի՛ր, վախկո՛տ, և դու կսպանես տղամարդու»:
Ժամանակակից աշխարհում շատ քիչ դեմքեր կան, ովքեր ի վիճակի կլինեն մրցել Էրնեստո Չե Գևարայի հետ: Նա վերածվել է հեղափոխության, անարդարության ու ստի դեմ պայքարի խորհրդանիշի: Չե Գևարան ծնվել է 1928թ. հունիսի 14-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում:
Երիտասարդ հասակում Չեն չէր մտածում հեղափոխական կարիերայի մասին: 1946-ին նա ընդունվեց Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի բժշկական ֆակուլտետը: Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցութուն են ունեցել Լատինական Ամերիկայով կատարվող նրա ճանապարհորդությունները 1952 և 19454թթ.: Այդ ժամանակահատվածում Լատինական Ամերիկայում իշխում էր աղքատությունն ու ոչ իրավահավասարությունը. այդ տարածաշրջանը ոչ պաշտոնապես կրում էր ԱՄՆ-ի «հետնաբակի» տիտղոսը, ուր հատուկ ծառայությունները նպաստում էին ռազմական բռնապետությունների ձևավորմանը, որոնք կպաշտպանեին խոշոր ամերիկյան ընկերությունների շահերը:
Դեպի Մեքսիկա իր ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է Կուբայում հեղափոխություն պատրաստող Ֆիդել Կաստրոյին, որից հետո նա վերջնականապես հրաժեշտ է տալիս բժշկի իր մասնագիտությանը՝ անցնելով հեղափոխական պայքարի բովերը: 1959-ին Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ գեներալ Ֆուլխենսիո Բատիստան:
1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում 1967թ. հոկտեմբերի 9-ին:
Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան