Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»
Բլոգոսֆերա
Ֆիլմի պրեմիերան նշանավորվել է Կամո Թովմասյանի և բլոգեր, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանի միջև առաջացած միջադեպով։ Այս մասին գրում է Armlur.am-ը։
Ըստ հրապարակման՝ միջոցառման ընթացքում KamoBlog-ի լրագրողուհին հարցազրույց է վերցրել երգիչ Արամ MP3-ից, որի ընթացքում Արուսիկ Տիգրանյանը մոտեցել և միջամտել է զրույցին՝ կատակելով լրագրողի հարցի վերաբերյալ։ Միջադեպը վրդովեցրել է Կամո Թովմասյանին։
Թովմասյանը սոցիալական ցանցերում կոշտ գրառում է արել՝ քննադատելով հաղորդավարուհու պահվածքը։ Արուսիկ Տիգրանյանն իր հերթին նշել է, որ իր կատակներն իսկապես անհաջող են եղել և ներողություն է խնդրել լրագրողից, սակայն անընդունելի է համարել Թովմասյանի օգտագործած բառապաշարը։
Տիգրանյանը նաև հայտնել է, որ պրեմիերայից իր պատրաստած ամբողջական ռեպորտաժը շաբաթ օրը հասանելի կլինի YouTube-ում՝ նշելով, որ այդպես հետևորդները կկարողանան ինքնուրույն գնահատել տեղի ունեցածը։
Armlur.am-ը նաև չի բացառել, որ միջադեպը կարող էր լինել PR քայլ՝ ֆիլմի պրեմիերայի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը