Զինվորի աղոթքը
Բլոգոսֆերա
Որդիս եկա՜վ, ժողովուրդ, որդիս, ողջ առողջ հետ վերադարձա՜վ, Սուրբ Մարիամ, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքներս ու պահեցիր որդուս թշնամու գնդակից: Մի կողմից շնորհակալական ու օրհնանքի խոսքեր էին հնչում պատերազմից հետ վերադարձող որդուն գրկող մոր շուրթերից, մյուս կողմից կարոտն ու վախն էին խեղդում կոկորդում չորացած արցունքները: Հասկանում ես որդիս, շարունակեց մայրը, անհնար էր, որ քեզ հետ մի բան պատահեր, անհնար էր, որ Աստված մերժեր իմ աղոթքը ու չլսեր խնդրանքս ու աղաչանքս, թող Աստված պահպանի բոլորիս որդիներին, թող պատերազմ չլինի…մինչ մայրը շարունակում էր խոսել իր ապրումներից, գրկելով ու համբուրելով միակ արու զավակին, որդին՝ զինվորը ընկավ մտատանջության մեջ ու հետ գնաց…….ՈՒ հիշեց: Հիշեց նրա աչքերը, որ լի էին ատելությամբ: Կես մետրից տեսնել թշնամուն, հասկանալ անգամ մահվանից առաջ օտար լեզվով հնչող անեծքը' ողջ կյանքում հոգում պահելով նրա աչքերից առկայծող ատելությունը: Ի՞նչ էր մնում անել իրեն: Հավաքել վերջին ուժերը ու գետնին տապալել թշնամուն: Ուրիշի որդուն: Հիմա նրա մայրը նրան չի գրկում մտածեց զինվորը, բայց նրա մայրն էլ է աղոթել, նրա մայրն էլ սրբատեղի գնացել, նրա…ՈՒ միանգամից ասեց…Մամ պիտի դուրս գամ, հաց դեռ կհասցնեմ ուտել, սպասիր ես կգամ, չեմ ուշանա: ՈՒ վազեց, վազեց դեպի մոտակա եկեղեցին: Վերցրեց մեկ մոմ ու սկսեց աղոթել…Իր կողմից սպանված վերջին ախոյանի հոգու հանգստի համար, չէ՞որ իր ախոյանի որդեկորույս մայրը, այլևս չէր կարող գրկել իր որդուն ու կարոտն առնել:
Գրառումը՝ Աղասի Կարապետյան-ի Ֆեյսբուքյան էջից:
Լուսանկարը՝ www.hetq.am-ի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան