Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել 

Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Քաղաքական

Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ ավարտվում է իր պետական ծառայության կարևոր փուլը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին և գործընկերներին, ամփոփել ճանապարհաշինության, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և խորհրդարանական գործունեության ոլորտներում արձանագրված արդյունքները՝ նշելով, որ հետագայում կշարունակի գործունեությունը մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ տարիներ շարունակ ցուցաբերած վստահության համար։ Ձեր աջակցությունը, սերն ու ջերմությունը աշխատանքի յուրաքանչյուր փուլում ինձ ուժ են տվել առաջ շարժվել և հաճախ անհնարին թվացող մարտահրավերները վստահությամբ հաղթահարել։

Պետական ծառայությանը և ձեր տված մանդատին մշտապես վերաբերվել եմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ։ Մարտահրավերներով և հնարավորություններով լի այս տարիներին գործընկերներիս հետ միասին ներդրել ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ավելի անկախ, ավելի ուժեղ և ավելի մրցունակ պետություն։

Ճանապարհները պետության արյունատար անոթներն են։ 2018 թ․ մեր ժառանգած անմխիթար ճանապարհային ցանցը վերականգնելու նպատակով իրականացվեցին աննախադեպ ծավալի ներդրումներ և հետևողական աշխատանք, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արմատապես փոխել տարիներով ձևավորված գործելակերպը՝ բազմապատկելով թե՛ ճանապարհաշինության ծավալները, թե՛ որակական չափանիշները։

Այսօր արդեն կարող ենք վստահությամբ ասել, որ Հայաստանի ճանապարհային ցանցը ծառայում է մեր քաղաքացիներին, տնտեսության զարգացմանը և հաճախ դրական գնահատականի է արժանանում նաև մեր երկիր այցելող հյուրերի կողմից։

Զենքի և զինամթերքի ինքնաբավ ու ժամանակակից արտադրություն ձևավորելու նպատակով իրականացված ներդրումների արդյունքում այսօր Հայաստանում ստեղծվում են արտադրանքներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն մատակարարվում են հայկական զինված ուժերին, այլև մրցունակ են միջազգային շուկայում և պահանջարկ են վայելում արտերկրում։

Ռազմարդյունաբերության ոլորտում ընդամենը մի քանի տարվա հետևողական աշխատանքի արդյունքում այսօր ձևավորվել է տարեկան շուրջ 150–200 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառությամբ արդյունաբերություն, ստեղծվել են տասնյակ արտադրական ձեռնարկություններ և գիտահետազոտական կենտրոններ։

Սա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի առջև դրված հիմնական ռազմավարական նպատակներից էր, և այսօր այն դարձել է իրականություն՝ նախարարության, կոմիտեի, ոլորտի կազմակերպությունների, պաշտպանության նախարարության և բոլոր գործընկերների հետևողական ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման առաջնային նպատակներից էր նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովելը։ Այդ նպատակով մշակվել, ներդրվել և մինչ օրս էլ իրականացվում են բազմաթիվ ռազմավարական ծրագրեր։

2018թ․ ոլորտի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում շուրջ 1,7% ցուցանիշից ցատկ է կատարվել մինչև 7,5%-ի ։ Շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի բարձր տեխնոլոգիական ծառայություններ և արտադրանք արտահանվում են Հայաստանից դեպի ԱՄՆ, ԵՄ, Ասիական ու Արաբական շուկաներ, ինչը հնարավոր է դարձել շուրջ 50,000 բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքի, ստեղծարար աշխատանքի և նվիրումի շնորհիվ։

Այսօր Հայաստանը համարվում է արհեստական բանականության գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը։ Հայաստանը նաև այն եզակի պետություններից է, որն ունի ամենաառաջադեմ տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների ձեռքբերման հնարավորություն։ Սա հնարավոր դարձավ հատկապես արտաքին քաղաքական գրագետ աշխատանքի՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հաստատման շնորհիվ։

Ի թիվս հարյուրավոր այլ ընկերությունների Հայաստան են մուտք գործել համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ՝ NVIDIA (ընկերության շուկայական արժեքը՝ 4.86 տրիլիոն ԱՄՆ դոլար), AMD (շուրջ 500 միլիարդ ԱՄՆ դոլար), Microchip (շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար) և Cadence (շուրջ 95 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանը թողարկել է երկրի դիտարկման սեփական արհեստական արբանյակը և ստեղծել արբանյակների կառավարման կենտրոն։

Սրանք ռազմավարական նշանակության ձեռքբերումներ են և պահանջում են շարունակական զարգացում, հետևողական աշխատանք և ամենօրյա ուշադրություն, որպեսզի ծառայեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացմանն ու անվտանգությանը։

Խորհրդարանական գործունեության ընթացքում իմ առաջնային պարտականությունն էր հավատարիմ մնալ մեր ժողովրդի կողմից տրված մանդատին, ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը և գործընկերներիս հետ միասին նպաստել խորհրդարանական ինստիտուտի արդյունավետ գործունեությանը։

Բազմաթիվ բարդ ու երբեմն սուր քաղաքական քննարկումների առանցքում մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության հարցը։ Այն շարունակաբար ենթարկվել է տարբեր ներքին և արտաքին մարտահրավերների, ինչը մեզ պարտավորեցրել է հետևողական ու սկզբունքային աշխատանքով պաշտպանել և ամրապնդել մեր պետականությունը։

Միջազգային հարթակներում խորհրդարանական դիվանագիտությունը կարևորագույն գործիքներից է պետության հեղինակության ձևավորման, Հայաստանի դիրքորոշումների ներկայացման և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման գործում։ ԱՊՀ-ի, Միջխորհրդարանական միության, ԱՍԵԱՆ-ի,

Միջերկրածովյան երկրների և այլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում հետևողականորեն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության շահերն ու դիրքորոշումները։

Երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում ղեկավարել եմ Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության կարևոր ուղղությունները։ Համատեղ աշխատանքի արդյունքում մի շարք դեպքերում հաջողվել է նվազեցնել առկա լարվածությունը, ձևավորել երկխոսության նոր և արդյունավետ հարթակներ, ընդլայնել երկկողմ խորհրդարանական օրակարգը, կազմակերպել պաշտոնական փոխայցեր, հանձնաժողովների նիստեր և աշխատանքային խմբերի համատեղ գործունեություն՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական, երիտասարդական և մշակութային համագործակցության ոլորտները։

Ամենօրյա աշխատանքով Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի հետ միասին հետևողականորեն ապահովել ենք խորհրդարանի բնականոն գործունեությունը՝ պահպանելով նրա՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի արդյունավետ աշխատանքը։

Խորհրդարանը Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր հարթակն է և, հետևաբար, նաև մեր պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի հիմնական թիրախներից մեկը։ Այն մշտապես պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ամուր ինստիտուտներ և հետևողական պաշտպանություն։ Իմ խորհրդարանական գործընկերներին մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն՝ այս կարևոր առաքելությունը շարունակելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր պետության և ժողովրդի։
Այսօր ավարտվում է իմ պետական ծառայության կարևոր մի փուլ։ Սակայն համոզված եմ, որ հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով։

Առաջիկայում իմ գործունեությունը շարունակելու եմ մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում՝ իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին, նորարարության զարգացմանը և մարդկային կապիտալի ամրապնդմանը։

Համոզված եմ, որ հենց այս ուղղություններն են մեր երկրի երկարաժամկետ անվտանգության, մրցունակության և բարեկեցության կարևորագույն նախադրյալները։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին՝ պետական կառավարման համակարգում, Ազգային ժողովում, գիտական և մասնագիտական համայնքներում, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ պատիվ եմ ունեցել աշխատելու։ Յուրաքանչյուր ձեռքբերում համատեղ աշխատանքի արդյունք է, և ես խորապես գնահատում եմ յուրաքանչյուրի ներդրումը։
Եվ վերջում՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և միասին անցած ճանապարհի համար։ Ներողություն եմ խնդրում, եթե չեմ կարողացել լիովին արդարացնել ձեր սպասելիքները։

Պաշտոնները ժամանակավոր են, իսկ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությունը՝ մշտական»,- ասվում է գրառման մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի
Ամենադիտված