Մարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Քաղաքական
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Մարգուս Ցահքնան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր սերտ համագործակցության շարունակականությունն ու Էստոնիայի ու Հայաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդումը։ Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը