Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» 3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ» Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ» Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) 

Եթե անկեղծ, արդեն կարոտում եմ. Վարդան Մինասյան

Սպորտ

Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Մինասյանը բացահայտում է հավաքականից իր հեռանալու պատճառը, խոսում է իր ձեռքբերումների ու կարոտի, ինչպես նաեւ պատմում կարիերայի հնարավոր շարունակության մասին:

 - Ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է թողնել գլխավոր մարզչի պաշտոնը:

- Թիմ փոխելը նորմալ գործընթաց է մարզչի կյանքում, ամեն մարզիչ էլ ցանկանում է կատարելագործվել ու ավելի զարգանալ: Ինձ բախտ վիճակվեց երիտասարդ տարիքում գլխավորել մեր ազգային հավաքականը, որտեղ թե մարզումների եւ թե խաղի ժամանակ բոլորովին այլ զգացողություն եմ ունեցել: Սակայն հավաքականի մարզիչը պրակտիկ աշխատանք շատ քիչ է ունենում, իսկ ինձ պետք է ամենօրյա աշխատանք, որը կարող է լինել միայն ակումբում:

Մի բան էլ խոստովանեմ: Չեխիայի հետ առաջին խաղից հետո ես հրաժարական տվեցի այն պարզ պատճառով, որ զգացի, որ իմ եւ խաղացողների միջեւ եղած կապը մի տեսակ խախտվել է: Իրար կարծես չէինք հասկանում, չէինք լսում: Բայց հետո, փառք Աստծո, ամեն ինչ կրկին տեղն ընկավ, ու տղաների լուման շատ մեծ էր դրա մեջ: Նրանք հասկացան, թե իրենցից ինչ է պահանջվում:

- Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը. արդյո՞ք կասկածի կամ տարակուսանքի պահեր չեղան:

- Ոչ մի վայրկյան չեմ կասկածել կամ տարակուսել: Այդ մասին որոշել էի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից դեռ մի քանի խաղ առաջ: Ու անկախ նրանից, թե ինչպես կավարտեինք այն, ես պետք է հեռանայի: Նույնիսկ եթե արդյունքն անհամեմատ լավը լիներ, ես միեւնույն է չէի մնա այս պաշտոնում:

- Որեւէ մեկի հետ խորհրդակցե՞լ եք այդ որոշումը կայացնելիս:

- Կան մարդիկ, որոնց հետ ես շատ մտերիմ եմ ու վստահում եմ: Նրանց հետ խոսել եմ այդ մասին, բայց ես ինքս եմ կայացրել վերջնական որոշումը:

- Հավաքականի անդամները Ձեզ նամակ են ուղղել` խնդրելով վերանայել որոշումը: Այդ քայլը անակնկա՞լ էր Ձեզ համար:

- Այդ ամենի համար ես շատ շնորհակալ եմ տղաներից: Այն չորս տարիները, որոնք մենք իրար հետ ենք աշխատել, իզուր չեն անցել: Իսկապես, ես շատ շոյված եմ: Ճիշտ է, Իտալիայի խաղից անմիջապես հետո ես շնորհակալություն էի հայտնել նրանց, բայց հեռանալու մասին կոնկրետ ոչինչ չէի ասել:

- Չե՞ք կարոտելու այդ ամենը:

- Անպայման: Մենք շատ մտերիմ ենք եղել, ու կարծես ընտանիքից եմ հեռանում: Մեր հավաքականը մարդկային ջերմ հարաբերությունների վրա էր հիմնված: Եթե անկեղծ, ապա ես արդեն կարոտում եմ:

- Ո՞ւմ կցանկանայիք տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանյան մարզիչների շարքում թեկնածու տեսնո՞ւմ եք:

- Այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Ընտրությունը թողնենք ֆեդերացիային: Որքան տեղյակ եմ, ընտրությունը իտալացի կամ իսպանացի մասնագետների միջեւ է լինելու:

- Այս ընտրական փուլում մեր հավաքականը վայրիվերումներով հանդես եկավ, կայուն խաղ չէր ստացվում: Եղան անակնկալ հաղթանակներ ու անսպասելի պարտություններ: Ի՞նչն էր պատճառը:

- Երբ չունես կայուն կազմ, ֆուտբոլիստները վնասվածքներ, դեղին քարտեր են ստանում, եւ ընտրության հնարավորությունն էլ փոքր է, չես կարող անել այն, ինչ մտածում ես: Սրանք խնդիրներ էին, որոնց հետ բախվեց մեր հավաքականը եւ չկարողացավ կայուն խաղ ցուցադրել:

- Բայց ԵՎՐՈ-2012 ընտրական փուլի ժամանակ ասում էիք, որ մեր պահեստայինների նստարանը երկարել է: Սակայն ԱԱ-ի ընթացքում Դուք ստիպված փոփոխություններ էիք անում, ու միշտ չէ, որ դրանք համարժեք էին ստացվում:

- Ճիշտ եք, ունեինք, սակայն երկու տարի է անցել արդեն: Մենք ունենք խաղացողներ, որոնք չնայած պատրաստ են, բայց խաղային պրակտիկա չունեն, որովհետեւ ակումբներում միշտ չէ, որ հանդես են գալիս: Օրինակ, Մարկոսը մեզ համար կարեւոր ու հիմնական խաղացող է: Բայց «Կրասնոդարի» մարզիչը նրան խաղային քիչ ժամանակ է տալիս: Բաներ կան, որոնք մեզնից կախված չեն: Դեղին քարտերը և վնասվածքները համատարած բնույթ էին կրում այս մրցաշարում:

- Ինչո՞ւ էր այս ընտրական մրցաշարում հավաքականն ավելի լավ հանդես գալիս արտագնա հանդիպումներում:

- Հայաստանում ֆուտբոլիստների վրա ճնշումն ավելի մեծ է լինում, իսկ արտագնա խաղերի ժամանակ ստադիոնում բոլորովին այլ մթնոլորտ է տիրում: Բացի այդ, կա նաեւ տակտիկական հարց. հյուրընկալվելիս մեզ ավելի շատ են տարածություն տալիս հակագրոհելու համար, ու տղաները կարողանում են ազատ գործել: Իսկ հակագրոհները մեր թիմի ամենուժեղ կողմն են:

- Ի՞նչը հիմնականում չհաջողվեց կատարել այս ընտրական փուլում:

- Կատարյալ ձախողում էր Մալթայի հետ խաղը, եւ այդ պարտության պատասխանատվությունն ամբողջովին ինձ վրա է: Մարդկանց ուղեղում ոչ մի կերպ չի տեղավորվում այդ պարտությունը: Բայց սա ֆուտբոլ է, եթե միշտ ուժեղները հաղթեն, անհետաքրքիր կլինի: Միանգամից դժվար է ասել, թե ինչը չստացվեց թիմի մոտ: Նույնիսկ նախավերջին երկու խաղերում մենք դեռեւս առաջին խաղակեսում ստիպված փոփոխություններ էինք անում: Դժվար է նման իրավիճակներում ինչ-որ բաներ մտածել ու խաղն արագ փոխել:

- Ո՞ր խաղից հետո է Ձեզ համար ամենադժվարը եղել տղաների հետ խոսել:

- Հենց Մալթայի խաղից հետո: Ես էլ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Բայց պետք էր խոսել, որովհետեւ նրանք բոլորն էլ սպասում էին դրան: Ես շատ լուրջ խոսակցություն ունեցա, ասացի իմ կարծիքն իրենց խաղի ու պահվածքի մասին: Ես տղաների հետ միշտ էլ անկեղծ եմ եղել, ու երկխոսության միջոցով հասկացանք միմյանց: Շատ ուրախ եմ, որ վերջում կարողացանք հավաքվել ու հինգ խաղից երեքում հաղթանակ տոնել:

- Իսկ այն կտրվածությունը, որի մասին նշեցիք, վերացա՞վ:

- Եթե կարողացան վերջում այդպիսի խաղ ցույց տալ, ապա այո: Սա ցույց տվեց նաեւ, որ տղաները թիմային մեծ ոգի ու կամք ունեն. իսկապես, դժվար է ընկած տեղից վեր կենալ: Բայց մի խոսք կա, ասում են՝ պետք է մի լավ ընկնես, որ կարողանաս բարձրանալ: Այս թիմը ցույց է տալիս, որ իր վրա կարող ես հենվել, վստահել:

- Անսպասելի էր նաեւ որոշ ֆուտբոլիստների հայտարարությունը, թե պարտությունը մի քանի թիմակիցների մեղքով է եղել:

- Անկեղծ ասած, դա անակնկալ էր ինձ համար: Ամենավատ բանն այն է, երբ կոլեկտիվից ինչ-որ բան դուրս է գալիս: Ես միշտ ասել եմ իմ սաներին, որ իրենք պետք է պինդ լինեն ներսից, նույնիսկ եթե խնդիրներ են առաջանում, ապա ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում ու անպայման լուծում ստանա: Եթե կոլեկտիվը ներսից ամուր է, ապա դրսից ոչ մի բան չի կարող խախտել համախմբվածությունը: Անչափ ուրախ եմ, որ հիմա Հայաստանի հավաքականում ամեն ինչ նորմալ է, ու տղաները միասնական են:

- Շատերը Ձեզ ոչ բավականաչափ կոշտ մարզիչ են համարում: Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞նն եք Դուք:

- Կոշտ կամ փափուկ հասկացությունները հարաբերական են: Եթե ես չեմ գոռգոռում, ձայնս չեմ բարձրացնում, չի նշանակում, որ կոշտ չեմ: Եթե խոսքով կարողանում ես ասածդ տեղ հասցնել, էլ ի՞նչ իմաստ կա գոռգոռալ: Դու կարող ես այնպիսի մի խոսք ընտրել, որ մարդն ավելի զգաստանա: Սա իմ աշխատաոճն է, ես գերադասում եմ կոռեկտությունը:

- Հաճա՞խ եք հանդերձարանում ձայն բարձրացնում Ձեր սաների վրա:

- Երբ տեսնում եմ, որ ֆուտբոլիստը ավելիին է ընդունակ, բայց չի անում, իհարկե, բարձրացնում եմ: Սակայն միայն ընդմիջումների ժամանակ: Խաղից հետո այդպիսի բան չեմ անում, որովհետեւ բոլորս էլ տաքացած ենք լինում, ու ժամանակ է պետք հանդարտվելու ու վերլուծելու համար:

- Այս տարի եղան պահեր, երբ Դուք հայտնվում էիք սուր քննադատության թիրախում: Ինչպե՞ս էիք հոգեբանորեն ընդունում այդ ամենը:

- Ես շատ եմ կարդում Հայոց պատմություն ու գիտեմ մեր ազգի ուժեղ եւ թույլ կողմերը, գիտեմ նաեւ, թե ես ինչի եմ ընդունակ: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես հանգիստ եմ ընդունում քննադատությունը, բայց սա չի նշանակում, որ ինձ հաճելի է: Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Եթե այսպիսի պաշտոն եմ զբաղեցնում, ապա պետք է լինեն նաեւ քննադատություններ: Ես ունեմ ընկերներ, որոնց շատ վստահում եմ: Նրանք ինձ միշտ ճիշտն են ասում, մատնանշում են սխալներս: Ես այնպիսի մարդ եմ, որ հաղթանակից հետո երբեք երկինք չեմ բարձրանում, իսկ պարտությունից հետո ինձ ամենեւին էլ անպետք չեմ զգում:

- Ինչպե՞ս կբնութագրեք Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը:

- Հայրենասեր եւ միասնական: Հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հենց հայրենասիրությունն է, որը պետք է լինի ներսից, իրենց արյան մեջ: Մեր տղաներն այդպիսին են, ինչն օգնում է նրանց նաեւ հոգեբանորեն:

- Ո՞րն եք համարում հավաքականում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Մեր հավաքականը մեծ նվիրումով է խաղում, տրվում է մինչեւ վերջ ու դարձել է ամուր կոլեկտիվ, միասնական է: Միգուցե սա է նաեւ իմ ձեռքբերումներից մեկը: Երբ դարձա ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այդքան էլ փորձառու չէի: Ես շատ բան սովորեցի այս չորս տարիների ընթացքում: 

Շարունակությունը՝ այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներՄասիսում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներՖլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելՖրանսիայում անտառային հրդեհները վնասում են տնտեսությանըՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնից
Ամենադիտված