7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Ինչպես խաբել հասարակությանը

Բլոգոսֆերա

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես խաբել հասարակությանը

Կա տարածված կարծիք, ըստ որի անգրագետ մարդուն, խաբելը ավելի հեշտ է, քան գրագետ կրթվածին: Առաջին հայացքից թվում է որ նշված պնդումը երկաթյա ճշմարտություն է:

Լավ կրթություն ստացած մարդը ունի ավելի լայն աշխարհայացք, նրան ծանոթ է ոչ միայն սեփական, այլ նաև մինչ իրեն ապրած շատ մարդկանց կենսափորձը: Կիրթ մարդը կարող է կոնկրետ նկարագրել ու իր գիտելիքների հիման վրա վերլուծել իրավիճակը: Ի վերջո մարդը որպեսզի 21-րդ դարում դառնա սոցիումի լիարժեք անդամ առնվազն 15 տարի պետք է սովորի, կրթվի: Առանձին դեպքերում նույնիսկ ավելի երկար…

Այսինքն ստացվում է, որ կրթված մարդը ավելի հեշտ է կողմնորոշվում կյանքում քան անգրագետը: Տեսականորեն այդպես է, սակայն գործնականում լրիվ հակառակ պատկերն է:

Եթե վերոգրյալ դատողությունը իրականությանը համապատասխանում է, այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ իշխանությանը, փողին, ճանաչվածությանը հիմնականում հասնում են մարդիկ ովքեր մեղմ ասած անգրագետ են?

Ես չգիտեմ տնտեսագիտության որևէ դոկտորի, որը հաջողված բիզնեսմեն է: Ես չեմ ճանաչում որևէ քաղաքագիտության դոկտորի, որը պատգամավոր է, (խոսքը իրական մասնագետների մասին է, ոչ թե գնված դիպլոմների):

Ժամանակակից մեծահարուստների սահմանափակ մտածելակերպը հաճախ զարմացնում է մարդկանց: Ինչպես կարելի է հարստանալ լինելով այդ աստիճանի անգրագետ, հնչում է հարցը: Հարցի շուրջ շատ չխորացած մարդուն կարող է թվալ, որ այս երևույթը կապված է ժամանակակից Հայաստանի ու նրա առանձնահատկությունների հետ, սակայն ռուս օլիգարխների տգիտությունների մասին բազմաթիվ հաջողված անեկդոտներ են պտտվում: Ինչու միայն ռուս?

Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը իրենց “Միհարկանի Ամերիկա” (1935թ.) ստեղծագործությունում ներկայացնում են մի դրվագ հանրահայտ MGM –ի հիմնադիր, միլիարդատեր Գոլդուին Մայերի մասին: Երբ Մայերին ցույց են տալիս արևի ժամացույցը նա հիացած բացականչում է “Այ թե ուր է հասել գիտությունը”: Սովետական գրողները զարմանում են թե ինչպես կարելի է լինել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը ունենալով այդպիսի սահմանափակ գիտելիքներ:

Բանն այն է, որ բնությունը ցանկացած մարդու, անկախ նրա կրթվածությունից ու ծագումից շնորհել է բնական պաշտպանական համակարգով' ենթագիտակցությամբ ու բնազդով: Անգրագետ մեծահարուստը ենթագիտակցորեն զգում է թե որ գործարքից կարող է օգուտ ստանալ, կամ որ քայլից կարելի է վտանգ սպասել: Հաճախ նա չի էլ կարողանում բառերով բացատրել, առավել ևս հիմնավորել թե ինչու է կարծում, որ տվյալ գործարքից օգուտ կունենա: Կիրթ մարդը որևէ գործողություն կատարելուց երկար մտածում է, հղում է անում իր գիտելիքներին, որոնք հիմնականում հիմնված են ուրիշ մարդկանց փորձի վրա ու նոր միայն կատարում կամ չի կատարում այդ գործողությունը:

Անգրագետը բնազդաբար զգում է սուտը, կեղծիքը, վտանգը, շահը, իսկ կրթվածի համար հիմնավորումներ են պետք սուտը հասկանալու համար:

Բոլոր մարդիկ ի ծնե ունեն բնազդային պաշտպանական “թաղանթ”, սակայն կան այնպիսինները, ովքեր հրաժարվում են օգտվել բնական պաշտպանությունից, նախընտրելով հենվել ձեռքբերովի գիտելիքների վրա:

Փիառը, իսկ ավելի կոնկրետ քաղաքական տեխնոլոգիաները, իրենց մեջ պարտադիր կերպով պարունակում են ստի տարրեր: Հազվադեպ է պատահում, որ գործող քաղաքական տեխնոլոգը բարձրաձայն խոստովանի, որ իր գործը հիմնականում ճշմարտությունը քողարկելն ու մարդկանց որոշակի խմբի մոլորեցնելն է: Ստերը իհարկե տարբեր են լինում: Մարդկանց բարեկեցության, հասարակական կառուցվածքի, առողջության և նույնիսկ կյանքին վերաբերվող տեղեկությունները պահանջվում է մատուցել այնպես, որպեսզի հնարավորինս մեղմվեն հասարակական հուզումները, իսկ առանձին դեպքերում հրահրվեն դրանք: Հասարակությանը թվում է թե նա դեմքով ճանաչում է, քաղաքականություն կոչված “խաղի” բոլոր խաղացողների դեմքերը: Իրականում խաղացողների մի հատվածը ստվերում է: Նույնիսկ նրանց ում ճանաչում են ու թվում է, թե նրանց մասին ամեն ինչ գիտեն իրականում այդպես չի: Մարդիկ ճանաչում են անձի միայն “հեռուստակերպարը”, սակայն բոլորի մոտ այն տպավորությունն է, որ քաղաքական գործչին իր դրական ու բացասական կողմերով իրենց հարազատից էլ լավ գիտեն:

Ինչպես առանձին անհատը, այնպես էլ ամբողջ հասարակությունը: Եթե հասարակությունը կրթված չի, նրան խաբելը, մոլորեցնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար: Որպես օրինակ կարող եմ բերել 90-ականների ռուսաստանից մի դեպք:

Սեփականաշնորհման ժամանակ ռուսաստանի հեռավոր հանքերից մեկը “վաուչերների” միջոցով անցնում է հանքափորներին:

Օլիգարխներից մեկը աչք է դրած լինում այդ հանքի վրա և փորձում է համոզել հանքափորներին իրեն վաճառել հանքի բաժնեմասերը:

Հանքափորները հրաժարվում են, որովհետև գիտակցում են, որ ամբողջ կյանքում չարքաշ աշխատանքով ոչինչ ձեռք չեն բերել, բացի հանքի բաժնեմասից և ցանկանում են այդ բաժնեմասով գոնե իրենց երեխաների համար նորմալ ապագա ստեղծել: Օլիգարխը առաջարկից հետո հանք են այցելում բորսայի մասնագետներ և անվճար սեմինարներ անցկացնում հանքափորների հետ, սովորեցնելով թե ինչպես կարելի է հարստանալ ճիշտ ներդնելով բաժնեմասերը: Ավելի ուշ հանքը գնելու ցանկություն են հայտնում 3 միանգամայն տարբեր գնորդներ նախկին սովետական մի չինովնիկ, քրեական հեղինակություն, և արտասահմանյան խոշոր կազմակերպություն:

Հանքափորները, որոնք նախկինում միահամուռ մերժում էին հանքի վաճառքի գաղափարը այժմ բաժանվում են մի քանի մասի: Մի մասը հիշելով սովետական իշխանության տարիները իր բաժնեմասը վաճառում է նախկին չինովնիկին, մյուսը վստահում է արտասահմանյան ընկերությանը, մյուսից բաժնեմասերը գնում է քրեական հեղինակությունը:

Ավելորդ եմ համարում տեղեկացնել, որ բոլոր գնորդների ետևում կանգնած էր օլիգարխը, որն ի վերջո ձեռք բերեց իր համար ցանկալի հանքը: Հանքափորներին խաբելու համար անհրաժեշտ էր նրանց կրթել ու տալ ընտրության հնարավորություն»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված