ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը «Վեցնյակի» շրջանակներում
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ը հույս ունի, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել միջազգային «Վեցնյակի» շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«ՌԴ-ն «Վեցնյակի» կողմից անցկացվող աշխատանքի կարևոր մասնակից է, և հույս ունենք, որ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Քարնին:
Մամլո ասուլիսին մասնակցած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Մոսկվան աշխատանքից հրաժարվելու նշաններ ցույց չի տալիս:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու