Ես չեմ պատրաստվում խաղալ Իվանիշվիլիի խաղերը. Սաակաշվիլի
Աշխարհ
Հոլանդիայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ վերադառնալ Թբիլիսիի հարցաքննվելու նպատակով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ռուսթավի -2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, Սաակաշվիլին նշել է, որ չի պատրաստվում խաղալ Իվանիշվիլիի խաղերը:
«Ես չեմ պատրաստվում խաղալ Իվանիշվիլիի խաղերը, չնայած բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Վրաստանում վերջնական որոշումները Իվանիշվիլին է կայացնում: Երբ պետք լինի, ես ինքս կգամ Իվանիշվիլիի մոտ, բայց այլ նպատակով», - ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ վրացական իշխանությունները կատարում են Մոսկվայի հրամանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է Վրաստանի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու