Ուկրաինան հաղորդել է ռուսների կողմից Թեոդոսիայի ռազմակայանի գրավման մասին
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուս զինվորականները լույս մարտի 24-ի գիշերը Ղրիմում գրավել են Թեոդոսիայի ռազմակայանը: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ինչպես Facebook-ում գրել է Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության Մեդիակենտրոնի ղեկավար Վլադիմիր Սելեզնյովը, ժամը 4:30-ին գումարտակի գլխավերևում սկսել են պտտվել ՄԻ-24 և ՄԻ-8 ուղղաթիռներ, մոտեցել են զրահապատ փոխադրամեքենաներ, ինչպես նաև լսվել են կրակոցներ. սկսվել է զորամասի գրոհումը:
Առավոտյան ժամը վեցի մոտ ուղղաթիռներից իջել է դեսանտ և 20 ռուս զինվորների հետ շրջապատել օբյեկտը: Դեպի զորամաս տանող ճանապարհը փակել են երկու զրահապատ փոխադրամեքենաներ: Օգտագործվել են լուսաաղմկարար նռնակներ, կայազորի շենքում սաստիկ ծուխ է եղել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու