Գրենլանդիայի սառցադաշտի հալվելն արագացնում է համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը
Աշխարհ
Գրենլանդիայի սառցե գլխարկն ավելի արագ է հալվում, քան ենթադրվում էր, ինչն արագացնում է համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը: Սա է դանիացի գիտնականների եզրակացությունը, որի մասին պատմում է «Կլիմայի փոփոխության բնույթը» գիտական հանդեսի վերջին համարը:
Դանիայի տեխնիկական համալսարանի, Կոպենհագենի համալսարանի և Օրխուսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ Գրենլանդիայի հյուսիս - արևելքի սառցադաշտը, որն զբաղեցնում է ցամաքի զգալի մասը, 2006 թվականից ի վեր էապես շարժվել է դեպի ծովը:
«Այս սառցահավաք ավազանի շարժման արագությունը զարմանք է առաջացնում,- ասել է Դանիայի տեխնիկական համալսարանի հետազոտող Շֆաքաթ Աբաս Խանը Videnskab.dk կայքում հրապարակված հարցազրույցում:- Նոր տվյալներն ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակը բարձրանում է ավելի արագ, քան մենք կարծում էինք»:
Գրենլանդիայի հյուսիս - արևելքի սառցադաշտն զբաղեցնում է 600 – 700 քառակուսի կիլոմետր տարածություն եւ խոշորագույնն է կղզում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու