Ղրիմի բնակիչներին Ռուսաստանի անձնագրեր կտրվեն երեք ամսվա ընթացքում
Աշխարհ
Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայությունը հույս ունի երեք ամսվա ընթացքում ավարտել Ղրիմի բնակչության անձնագրավորումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Դաշնային օրենքով միգրացիոն ծառայությանը կարգադրվում է երեք ամսվա ընթացքում Ղրիմի բնակչությանն ապահովել անձնագրերով»,- մարտի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ-ի ՄՀԾ-ի փոխղեկավար Սերգեյ Կալյուժնին:
Նրա խոսքով՝ Ղրիմում ապրում է ավելի քան 2 մլն մարդ, որոնց պետք է տրվեն Ռուսաստանի անձնագրեր:
«Մենք այժմ ծավալում ենք տեխնիկան, ուղարկում մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք օպերատիվ կերպով զբաղվեն փաստաթղթերի ձևակերպմամբ»,-հայտնել է Կալյուժնին:
Նա ասել է, որ Ղրիմում ազգային անձնագրեր տալու ժամկետը երեքից հինգ օր է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու