ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Վրաստանը համարում է թմրանյութերի փոխադրամիջանցք
Աշխարհ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել հաշվետվություն 2014 թվականին թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարության մասին: Ինչպես ասված է զեկույցում, Վրաստանը տարանցիկ միջանցք է այլ երկրներում արտադրված թմրանյութերի համար: Ըստ որում նշված է, որ վրաստանցի իրավապահները չեն վերահսկում իրադրությունը Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում և Հրավային Օսիայում: Այս մասին հայտնում է Գրուզիա Online»-ին:
«Վրաստանում նաև գոյություն ունի ներքին թմրանյութերի հիմնախնդիրը: Ժողովրդականություն են վայելում տեղական արտադրության «Ամֆիտամին» տիպի խթանիչները (որը հայտնի է «Ջեֆ» և «Վինտ» անվանումներով) և տեղական արտադրության «Դեզոմորֆինը» (որը հայտնի է «Կոկորդիլոս» անվանմամբ): Մյուս թմրադեղերի հետ մեկտեղ շուկայում մատչելի են հերոինը, մետադոնը և մարիխուանան»,- ասված է հաշվետվության մեջ:
«Վրաստանի իշխանություններն առայժմ չեն մշակել տնային պայմաններում պատրաստված խթանիչների և ափիոնի ալկալոիդների աճող սպառման դեմ պայքարի համապարփակ մեխաիզմ»,- նշված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու