Տիմատին պատմել է հայր լինելու զգացողությունների մասին (լուսանկարներ)
Աշխարհ
Շատերի համար նորություն է, որ Տիմատին աղջիկ է ունեցել, մի ամբողջական անակնկալ. աղմկոտ երեկույթների սիրահարին դժվար է պատկերացնել ընտանիքում` որպես օրինակելի հայր: Սակայն, ռեփերն, ինչպես պարզվում է, շատ երկար ժամանակ է արդեն, որ պահպանում է իր գլամուրային կերպարը միայն արտաքուստ: Ըստ էության` վերջին ինը ամսվա ընթացքում նա երկրպագում էր իր միակ և անկրկնելի ընկերուհուն՝ 21-ամյա մոդել Ալեն Շիշկովին, ով դարձավ նրա առաջին երեխայի մայրը:
Այն փաստը, որ Տիմոտին հայր է, պարզեցինք Instagram-ի միջոցով: Ռեփերը տեղադրել էր լուսանկարներ իր դստեր հետ: Աղջիկը կշռում է 4 կգ, հասակը` 53 սմ: Երջանիկ ծնողները փոքրիկին կոչել են Ալիսա: Իհարկե, ռեփերին և նրա ընկերուհուն գրեթե անմիջապես սկսեցին շնորհավորել բազմաթիվ աստղեր և նույնիսկ նախկին սիրեկաններ, որոնց թվում էր նաև Ալեքսան:

























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու