Մինսկում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոնսուլտացիաների համար հետ է կանչել Բելառուսում հանրապետության դեսպան Միխայիլ Եժելին Ղրիմի վերաբերյալ Բելառուսի ղեկավարության դիրքորոշման կապակցությամբ:Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության գերատեսչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը մարտի 24-ին կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ մարտի 23-ի հայտարարությունների կապակցությամբ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կոնսուլտացիաների համար հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին և համապատասխան նոտա է ուղարկել բելառուսական կողմին, որում նշվում է, որ Բելառուսի նախագահի նման հայտարարությունները հակասում են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին, աշխարհի երկրների մեծամասնության դիրքորոշմանը, որոնք դատապարտել են Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի գործողությունները:
Ինչպես հաղորդվել է, մարտի 23-ին Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ Լուկաշենկոն մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայի վերաբերյալ: Մասնավորապես նա ասել է, թե «Ղրիմն այսօր Ռուսաստանի տարածքի բաղկացուցիչ մասն է»,- սակայն Մինսկից ոչ ոք չի պահանջում իրավաբանորեն ճանաչել դա: Նա նաև կարծիք է հայտնել, որ ՈՒկրաինայի իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, որոնք հանգեցրին Ղրիմը կորցնելուն: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն համոզված է, որ Ուկրաինայն պետք է մնա միասնական պետություն, և նախազգուշացրել է նրա՝ դաշնության առանձին սյուբյեկտների տրոհվելու վտանգի մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն