ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկում են դեմ արտահայտվել Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելուն
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տարածվել է բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում չճանաչել մարտի 16-ին կայացած հանրաքվեի հիման վրա Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը:
Փաստաթուղթը պլանավորվում է քվեարկության ներկայացնել մարտի 27-ին, երբ Ուկրաինայի խնդրանքով տեղի կունենա ԳԱ-ի լիագումար նիստը:
Բանաձևի նախագծում նշվում է, որ հանրաքվեն «վավերական չէ և չի կարող հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար»:
Փաստաթուղթը նաև «կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին՝ չճանաչել այդ հանրաքվեի հիման վրա Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի որևիցե փոփոխություն և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտարկվել որպես փոփոխված կարգավիճակը ճանաչող»:
Փաստաթուղթը նաև պնդում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կարգավորումը «ուղղակի քաղաքական երկխոսության միջոցով»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)