Տիմոշենկոն անդրադարձել է սկանդալային ձայնագրությանը
Աշխարհ
Թվիթերյան միկրոբլոգում Տիմոշենկոյի սկանդալային գրառումը, որտեղ նա հայտնում է, որ բոլոր ռուսներին պետք է կրակել միջուկային զենքի միջոցով, նա համարել է մոնտաժային ծուղակ, սակայն չի ժխտել ձայնագրության իսկությունը:
«Զրույց եղել է, բայց խոսքն Ուկրաինայի ութ միլիոն ռուսների մասին է: Ի դեպ, Ուկրաինայի ռուսներն ուկրաինացիներ են: Ողջույն ԱԴԾ: Կներեք անպարկեշտությանս համար»,- գրել է նա իր Twitter-յան միկրոբլոգում:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն իր թվիթերյան միկրոբլոգում խոստովանել է այն փաստը, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրանիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալի` Նեստոր Շուֆրիչի հետ: Այս հեռախոսազրույցի ընթացքում նա հեգնանքով և վիրավորական խոսքերով է արտահայտվել ռուսների մասին և խոստացել է իր բոլոր կապերն օգտագործել, որպեսզի Ռուսաստանի հարցերը լուծի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու