Ղրիմում սկսել են կենսաթոշակները վճարել ռուբլով
Աշխարհ
Ղրիմի բնակիչները մարտի 25-ին սկսել են կենսաթոշակներ ստանալ ռուսական ռուբլով: Այդ մասին Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ հանրապետության դրամական միավոր է դառնում ռուբլին: Մարտի 24-ին Ղրիմում սկսվել է ռուբլու և գրիվնայի միաժամանակյա շրջանառությունը: Ուկրաինական գրիվնան կարող է Ղրիմում օգտագործվել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
Ղրիմի կենսաթոշակային հիմնադրամը մարտի 24-ի դրությամբ գրիվնայով վճարել է մարտ ամսվա համար պլանավորված կենսաթոշակների ծավալի սոսկ 64,2 տոկոսը, նշել է գերատեսչության պաշտոնական կայքը: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի խոսքով՝ այն կենսաթոշակների առաջին ծավալը, որը ղրիմցի կենսաթոշակառուները կստանան «Ղրիմփոստի» բաժանմունքների միջոցով, կազմում է 300 միլիոն ռուբլի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու