Ուկրաինական կողմը Ղրիմում ռազմական ունեցվածքի արժեքը գնահատել է 11 միլիարդ դոլար
Աշխարհ
Ղրիմում մնում է ավելի քան 11 միլիարդ դոլար արժեքով ուկրաինական ռազմական ունեցվածք: Այս մասին ՈՒկրաինայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է հանրապետության աշտպանության նախարարի աշտոնակատար Իգոր Տենյուխը, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:
«Ղրիմի Հանրապետությունում գտնվող ունեցվածքի արժեքը գնահատվում է 11 միլիարդ 439 հազար»,- ասել է Տենյուխը: Նրա խոսքով՝ Ղրիմից անհրաժեշտ է դուրս բերել 36 հազար տոննա ռազմամթերք:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ Ղրիմի զորամասերի գրեթե 19 հազար զինվորականներից ավելի քան 4 հազար ուկրաինացի զինվորականներ որոշել են ծառայությունը շարունակել Ուկրաինայի զինված ուժերում: «Նախքան ռուսական զորքերի ագրեսիան, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների ընդհանուր թիվը կազմում էր 18,8 հազար»,- հայտնել է նա:
Նախարարի տվյալների համաձայն՝ ավելի քան 4,3 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքների 2,2 հազար անդամներ որոշել են ծառայությունը շարունակել Ուկրաինայի զինված ուժերում և տարահանվել:
Նախօրյակին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն հրամանագիր է ստորագրել Ղրիմից և Սևաստոպոլից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու