ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը 

«Քեսաբը քեսաբահայության նվերն է Սիրիային, իսկ Թուրքիան կրկին փորձում է այն բռնակցել». մտավորականներ

Աշխարհ

Սիրիական հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որի մասին բոլոր հնարավոր ատյաններում պետք է բարձրաձայնել: Մարտի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեցին մտավորականները: Պատմաբան, հրապարակախոս, լիբանանահայ Գևորգ Յազճյանը, ով ապրել է նաև Քեսաբում, կարծում է, որ այս ձևով Թուրքիան փորձում է երկրորդ անգամ իրեն բռնակցել հայաշատ գյուղաքաղաքը: «1938-1939 թթ. շուրջ տասն ամիս Քեսաբը գտնվել է Թուրիքայի իշխանության ներքո, երբ այն օրերի ֆրանսիական իշխանությունը, ցանկանալով հաճոյանալ Թուրքիային, այդ տարածքները հանձնեց նրանց գերիշխանությանը: Այսօր կրկնվում է պատմությունը, Թուրքիան երկրորդ անգամ է փորձու մ իրեն բռնակցել Քեսաբի տարածքը»,-ասաց պատմաբանը` շեշտելով, որ քեսաբահայության շնորհիվ է, որ այն այսօր գտնվում է Սիրիայի տարածքում: «Ես միշտ ասել եմ, որ Քեսաբը քեսաբահայության նվերն է Սիրիային, քանի որ նրանք դեռ առաջին անգամ չհամաձայնեցին բռնակցման հետ ու բազմաթիվ նամակներ գրեցին ֆրանսիացիներին և վերջապես Քեսաբի տարածքի 2/3-ը վերադարձվեց Սիրիային»,-նշեց Գևորգ Յազճյանը:

Պատմաբանի վարկածով` Քեսաբը Սիրիային միացնող թուրքմենաբնակ գավառների բնակիչները Թուրքիայի հրահրմամբ վերացնում են հայկական ներկայությունը Քեսաբից, որից հետո ազգերի ինքնորոշման հարց բարձրացնելով' կարող են Թուրքիային միանալու ցանկություն արտահայտել: «Թուրքմենաբնակ շրջանների ժողովուրդները, լինելով հետամնաց ու մոլի մուսուլմաններ, նաև հարազատական կապեր ունեն թուրքերի հետ, և չի բացառվում, որ վերացնելով հայկական խոչընդոտը, թուրքմենաբնակ շրջանները կարող են հանրաքվե իրականացրել և ասել, որ ցանկանում են միանալ Թուրքիային, ինչը մենք չպե տք է թույլ տանք»,-ասաց պատմաբանը' չբացառելով նաև, որ սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումներից է:

«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խոսքով' Քեսաբը շատ մեծ ռազմավարական նշանակություն ուներ Սիրիայի համար: «Քեսաբը հայերի վերջին կորզած պատառն էր թուրքական երախից: Սիրիայի իշխանությունները երբեք էլ չեն ճանաչել թուրքական գերիշխանությունը Քեսաբի և հարակից տարածքների վրա պաշտոնական քարտեզներում այդ շրջանները կազմել են իրենց անբաժան մասը»,-ասաց բանախոսը:

Հակոբ Ավետիքյանը ևս եղել է Քեսաբում ու նշում է, որ այն հավաքատեղի էր աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար, ովքեր հավաքվում էին այնտեղ ամառային եղանակին: «Հայ երիտասարդների հավաքատեղին Թուրքիայի համար չէր կարող խնդիր չլինել, որի վերացումը իրենց նպատակներից էր: Բացի դրանից, այն, որ Քեսաբը հոգատարություն էր վայելում Սիրիայի իշխանությունների կողմից, կարող էր շարժել Թուրքիայի նախանձը»,-նշեց նա:

Հակոբ Ավետիքյանը կարևոր է համարում խնդրի բարձրացումը տարբեր ամբիոններից: «Մենք, յուրաքանչյուր առիթ օգտագործելով, պետք է Թուրքիային պատասխանատվության կանչելու հարցը բարձրացնենք: Դիվանագիտական աղմուկ է պետք բարձրացնել, որը կլինի հայկական պետության համապատասխան արձագանքն իրադարձություններին»,-ասաց Հակոբ Ավետիքյանը' կարևորելով նաև մարդասիրական օգնության տրամադրումը քեսաբահայերին:

Խաղաղ Քեսաբ ավանը' Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները' գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարու թյամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համար
Ամենադիտված