ԱՄՆ-ում աճում է սողանքի զոհերի թիվը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մարտի 22-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների՝ ավելացել է մինչև 24: Այդ մասին մարտի 25-ի լույս 26-ի գիշերը հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի փրկարարներին:
Ավելի վաղ հաղորդվել էր ողբերգության 14 զոհերի մասին, առնվազն 176 մարդ համարվում էր անհայտ կորած:
Ինչպես հայտնել է Սնոհոմիշի օկրուգի հրշեջ պահպանության պետ Թրևիս Հոթսը, որոնողական-փրկարարական գործողության երրորդ օրը հաջողվել է հողի շերտի և շենքերի բեկորների տակից հանել երկու հոգու դիակ, պարզվել է ևս ութ զոհվածների մարմինների գտնվելու տեղը: «Դժբախտաբար, մենք կյանքի ոչ մի նշան չենք գտել»,-ասել է Հոթսը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Վաշինգտոնի նահանգում: Հրամանագիրն արտակարգ իրավիճակների FEMA համերկրային գործակալությանն ընձեռում է փրկարարական աշխատանքները համակարգելու և տուժած շրջանի բնակիչներին օգնելու լիազորություններ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու