Օբամայի երեք թիկնապահի են բռնել` հարբեցողության համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պահպանում է բարձրաստիճան պետական անձանց, վերստին հայտնվել է աղմկալի սկանդալի կենտրոնում: Դրա երեք աշխատակից, ովքեր ապահովում էին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Եվրոպա այցի անվտանգությունը, ալկոհոլի չարաշահման պատճառով հեռացվել է իրենց պարտականությունների կատարումից:
Նրանք «տուն են ուղարկվել` կարգապահությունը խախտելու կապակցությամբ», մարտի 25-ի երեկոյան հայտնել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էդ Դոնովանը:
Ներկայումս կարգազանց աշխատակիցներն իրենց տներում են և սպասում են հետաքննության արդյունքներին, որոնց հիման վրա նրանց նկատմամբ պատիժ կկիրառվի:
Վերջին տարիների ընթացքում սա արդեն առաջին աղմկալի սկանդալը չէ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունում: 2012 թվականին նրա մի քանի աշխատակից մերկացվել էր` սպիրտային խմիչքների չարաշահման և մարմնավաճառների հետ կապերի մեջ Կոլումբիա գործուղման ընթացքում, ուր այցով պետք է ժամաներ Օբաման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու