Ռուսաստանի դրոշներ են բարձրացված Ղրիմի բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում
Աշխարհ
ՌԴ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՌԴ-ի դրոշներ են բարձրացված հանրապետության բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մարտի 26-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության դրոշներ են բարձրացված Ղրիմի Հանրապետության տարածքում տեղաբաշխված Ուկրաինայի զինված ուժերի բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում և հիմնարկություններում: Զինվորական ավաններում հանդիսավոր պայմաններում են անցել անձնակազմի զորաշարվածքները՝ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի բարձրացման և Ռուսաստանի օրհներգի կատարման արարողությամբ»,-ասել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ բոլոր այն զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել ծառայությունն անցնելու Ուկրաինայի զինված ուժերում՝ զենքը հանձնելով պահպանության, գտնվում են զորամասերի դասավորության վայրերից դուրս և պատրաստվում են անձնական իրերով կազմակերպված մեկնելու Ուկրաինա: «Սևաստոպոլում Լազարևի փողոցի թիվ 6 հասցեում նրանց համար բացված է գրանցման ժամանակավոր կետ, որտեղ մարտի 25-ի դրությամբ գրանցվել է Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1,5 հազար զինծառայող»,- հավելել է Գլխավոր շտաբի ղեկավարը:
Նա նշել է, որ Ուկրաինայի զինվորական գերատեսչության և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները Ղրիմից դուրս կբերվեն երկաթուղային տրանսպորտով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու