ՌԴ Դաշնության խորհուրդն Ուզբեկստանն ընդգրկեց ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտում
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 26-ին վավերացրել է Ուզբեկստանի նկատմամբ ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի կիրառման արձանագրությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Արձանագրությունն ստորագրվել էր 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: 2013 թվականի դեկտեմբերի վերջին Ուզբեկստանը վավերացրել է արձանագրությունը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը պարզաբանել է, որ արձանագրությունը նպատակ ունի Ուզբեկստանին ավելի ակտիվորեն ներգրավել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության մեջ և միասնականացնել առևտրական ռեժիմները Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) և Ուզբկստանի միջև: Նախարարության գնահատմամբ՝ արձանագրությունը կնպաստի ԱՊՀ-ի ներսում ազատ առևտրի համակարգի միասնականացմանը և Ռուսաստանի ու Ուզբեկստանի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու