Թուրքական դատարանը ապաարգելափակել է Էրդողանի փակած Twitter-ը. իշխանական քաոս Թուրքիայում
Աշխարհ
Անկարայի վարչական դատարանն այսօր դադարեցրել է թուրքական իշխանությունների հանձնարարած գործողությունը, որով մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր Թուրքիայի տարածքում օգտատերերի մուտքը Twitter-ի միկրոբլոգների ցանց: Այս մասի հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորիչը արգելափակել էր Twitter մուտքը մարտի 21-ի գիշերը` երկրի վարչապետ Էրդողանի կողմից նման հնարավորության մասին արած հայտարարությունից մի քանի ժամ հետո: Թուրքիայի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորել են դատարանի որոշումով:
Անցյալ շաբաթվա ընթացքում Թուրքիայի դատարաններ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, որոնցով բնակչությունը պահանջել է չեղյալ հայտարարել Twitter-ի արգելափակումը: Բողոքները ներկայացվել են ինչպես կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների, այնպես էլ առանձին քաղաքացիների կողմից: Թերթը հայտնում է, որ այսօր Թուրքիայի սահմանադրական դատարանը պետք է քննի այդ դիմումներից մի քանիսը: Երկրում Twitter-ը և այլ սոցիալական ցանցեր արգելափակելու դեմ ավելի վաղ հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգ ացումները վկայում են այդ երկրում իշխանական քաոս լինելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու