Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել պետք չէ. Մերկել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքակիրթ լուծումը պետք է գտնել առանց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ես կողմ և շահագրգռված չեմ լարվածության սրմամբ, ես աշխատում եմ իրավիճակը հարթեցնելու և կայունացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել պետք չէ, և ես հուսով եմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել»,- ասել է նա:
Գերմանացի փորձագետները համակարծիք են, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Գերմանիայի տնտեսության վրա: ԳՖՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրի շրջանառությունն անցյալ տարի կազմել է 76 մլրդ եվրո, ռուսական ձեռնարկությունների հետ բիզնես են վարում շուրջ 6 հազար գերմանական ֆիրմաներ, իսկ նրանց ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը ոչ ճիշտ և անարդյունավետ է, քանի որ հնարավոր պատժամիջոցների վնասը կլինի փոխադարձ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու