Վաշինգտոնում սողանքի հետևանքով կորածների թիվը կիսով չափ կրճատվել է
Աշխարհ
Մարդկանց թիվն, ովքեր անհայտ կորած էին համարվում ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում տեղի ունեցած սողանքից հետո, կիսով չափ կրճատվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ներկայումս անհայտ կորած է համարվում 90 մարդ: Ավելի վաղ կորած էր համարվում 176 մարդ: Սակայն, ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների վարչությունում, 35 հոգու ճակատագիրը, որոնք չեն նշվել կորածների պաշտոնական ցուցակներում, մնում է անհայտ:
Սողանքի հետևանքով զոհվածների թիվը նախկինի պես կազմում է 24: Ըստ որում ութ մարմին մինչ օրս չի հանվել փլվածքների տակից, թեև փրկարարներին արդեն հաջողվել է պարզել նրանց գտնվելու տեղը:
Սաստիկ անձրևների հետևանքով առաջացած սողանքն իջել է մարտի 22-ին Օսո բնակավայրում՝ Սիեթլից 88 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում: Դրա հետևանքով քանդվել է շուրջ 49 կառույց: Վաշինգտոնի նահանգում հայտարարվել է արտակարգ իրադրության ռեժիմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու