ԵԽԽՎ-ի ղեկավարը կարևորել է իշխանության ապակենտրոնացումն Ուկրաինայում
Աշխարհ
Ինչպես հայտնում են itar-tass-ը, Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացում է պահանջվում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աննա Բրասյորը, որը վերջերս է վերադարձել այդ երկիր կատարած ուղևորությունից:
«Ուկրաինայում մեր զրուցակիցներից ոչ մեկը միանշանակ չարտահայտվեց այն ոգով, որ երկրին դաշնայնացում է հարկավոր, բայց, ըստ իս, Ուկրաինային որոշակիորեն ապակենտրոնացում է հարկավոր: Տեղական ու տարածաշրջանային հիմնախնդիրները պետք է լուծվեն տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կողմից՝ բնակչության շահերի հաշվառմամբ»,- ասել է Բրասյորը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ «տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումը Ուկրաինայի նոր իշխանությունների կարևորագույն գերակայություններից մեկն է»: «Նման բարեփոխումը թույլ կտա նոր իշխանություններին նվաճել բնակչության աջակցությունը և հաղթահարել առանձին խմբերի անվստահությունը: Մենք հանդես ենք գալիս հանուն Ուկրաինայի միասնության, որտեղ կկարողանան հաշտ ապրել բոլոր ազգությունների ներկայացուցիչները»,- նշել է ԵԽԽՎ-ի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու