ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը 

Բերեզովսկիի մահվան առեղծվածը. ինչ են խոսում նրա հարազատները, գործընկերներն ու աշխատակիցները

Աշխարհ

The Guardian-ը հետևյալ խորագրով է սկսում իր գլխավոր հոդվածը. «Բորիս Բերեզովսկին դեպրեսիայի մեջ է ընկել` իր և ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի միջև ծագած դատական գործընթացից հետո»: «Բերեզովսկին կարծում էր, որ այժմ ինքը դատապարտված է աղքատության, քանի որ իր վրա դրված էին մեծ իրավաբանական ծախսեր, որոշ տեղեկությունների համաձայն` մոտ 100 մլն ֆունտ»,- գրում է լրագրող Իեն Կոբեինը:

Ըստ ընկերների, բարեկամների, հարազատների, աշխատակիցների և գործընկերների վկայությունների` 67- ամյա Բերեզովսկին վերջին ժամանակներում ստեղծում էր մի տղամարդու կերպար, ով կանգնած էր և ֆինանսական, և հոգեբանական փլուզման եզրին. մարդ, ով կարծում էր, որ իրեն ոչինչ չի մնացել, հանուն որի արժե ապրել, քանի որ նա կորցրել է ոչ միայն հարստությունը, այլև իշխանությունն ու ազդեցությունը»:

Ավի Նավաման՝ նրա թիկնապահը, վկայությունների ընթացքում ասել է, որ ջարդելով բաղնիքի դուռը, նա հայտնաբերել է մահացած Բերեզովսկիին՝ իր սիրած շարֆը վզին փաթաթած: «Նավաման համաձայնվեց դատաքննիչ Պիտեր Բեդֆորդի խոսքերին, որ լոգարանում գտնված դին Բերեզովսկիի մարմինն էր, իսկ այն պնդումները, որ մեծահարուստի մահը կեղծված և սցենարային նախապատրաստում ունի՝ պարզապես անհեթեթություն է»,-նշվում է հոդվածում:

Բերեզովսկիի թիկնապահն ասում էր, որ նրա գործատուն հաճախ էր խոսում ինքնասպանության մասին և ոչ միայն նրա, այլ շատ մարդկանց հետ:

Մեծահարուստի հարազատներն ասել են, որ մահվանից որոշ ժամանակ առաջ, նա կարծես թե վերականգնել էր իր հոգեկան վիճակը:

Բերեզովսկիի տղան՝ Արտյոմը, հայտնել է, որ իր հայրն ընդունում էր հակադեպրեսանտներ և հաճախ էր դիմում հոգեբույժի օգնությանը, բայց մահվանից մի քանի օր առաջ դադարել էր դեղորայք ընդունելուց` պատճառաբանելով՝ որ դրանք առաջացնում են լյարդի խնդիրներ:

Սաիդ Իսլամը, ով Բերեզովսկիի հոգեբույժն էր և բուժում էր նրան «մահացու կլինիկական դեպրեսիայից», հայտնում է, որ իր հիվանդի կյանքում ստեղծված դատական գործընթացների հետևանքով առաջացած հոգեբանական և ֆիզիկական ճգնաժամը հանգեցրել է ճնշման հետ կապված բարդ խնդիրների. «Նա ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի ուղի չէր գտնում»,-ասում է հոգեբույժը:

«Բորիս Բերեզովսկին «կոտրվեց», երբ տանուլ տվեց իր և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի միջև տեղի ունեցած դատական հայցը: Այսպիսի վերնագիր է տալիս իր հոդվածին The Times-ը: Իր կյանքի վերջին ամիսների ընթացքում Բերեզովսկիի պարտքերը հասնում էր մոտ 200 մլն ֆունտի, այս մասին հաստատում է The Times-ի էր լրագրող Ալեքս Սպենսը:

«Վլադիմիր Գուսինսկին` մեկ այլ վտարանդի օլիգարխ», հետաքննության ընթացքում ասել է, որ Բերեզովսկին ուներ այնպիսի զգացողություն, որ «այլևս ներգրավված չէ խաղի մեջ և մոլորվել է ճանապարհին»,-ասվում է հոդվածում:

Բերեզովսկիի բարեկամներին տված հարցումների հիման վրա, նրանք շարունակում են շատ թերահավատորեն մոտենալ ինքնասպանության տարբերակին:

Ըստ Բերեզովսկիի նախկին կնոջ՝ Գալինա Բաշարովիի, իր նախկին ամուսինը պատրաստվում էր գնալ Իսրայել և խոսում էր այդ մասին մեծ ուրախությամբ. «Ես չեմ կարող հավատալ, որ նա ինքնասպան է եղել: Նա այդպիսին չէ»,-ավելացրել է Բաշարովան:

Independent-ի հոդվածի վերնագիրն ամենայուրօրինակն է. «Ռուս վտարանդի-օլիգարխն ինքնասպանության տրամադրություններով էր շրջապատված` Ռոման Աբրամովիչի դեմ սկսված ճակատամարտում պարտվելու համար»: 

Մահանալուց ժամեր առաջ Բերեզովսկին զրուցել է Forbes հանդեսի թղթակցի հետ` ասելով, որ այլևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ և ապրելու իմաստ չի տեսնում։

«Ես չգիտեմ' ինչ անել։ Ես 67 տարեկան եմ և չեմ պատկերացնում' ինչ անել հետագայում։ Ես իդեալիստական պատկերացում եմ ունեցել Ռուսաստանում դեմոկրատիա կառուցելու վերաբերյալ և իդեալիստական պատկերացում եմ ունեցել Եվրոպայի դեմոկրատիայի մասին։ Ես թերագնահատել եմ Ռուսաստանի դանդաղկոտությունը և խիստ գերագնահատել եմ Արևմուտքը»,-խոստովանել է Բերեզովսկին։

67-ամյա Բերեզովսկու մահվան կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին ոստիկանությունը հայտարարել էր մեկ տարի առաջ: Այս ընթացքում կատարվել է թունաբանական փորձաքննություն և հավաքվել էին ապացույցներ, որոնք պետք է հստակեցնեին օլիգարխի մահվան հանգամանքները, բայց դեռ ոչ մի կոնկրետ եզրահանգում չկա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համար
Ամենադիտված