Մոսկվան հակաարդյունավետ է համարում Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը
Աշխարհ
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում հակաարդյունավետ են համարում Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը և նշում են, որ քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների ներկայացուցիչների ձեռնպահ մնացածների և ներկա չգտնվողների մեծ թիվը վկայում է Ուկրաինայի իրադարձությունների միակողմանի գնահատման չընդունումը:
«Գլխավոր ասամբլեայի բանաձևի հակաարդյունավետ նախաձեռնությունը սոսկ կբարդացնի Ուկրանիայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելը»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գլխավոր ասամբլեան նախօրյակին ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որում վերջերս Ղրիմում կայացած հանրաքվեն ճանաչվել է օրինական ուժ չունեցող: Բանաձևի օգտին քվեարկել է 100 երկիր, դեմ է հանդես եկել 11 պետություն, ևս 58-ը ձեռնպահ են մնացել: Գլխավոր ասամբլեայի բանաձևերն, ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ունեն հանձնարարական, այլ ոչ թե կատարման համար պարտադրող բնույթ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն