Փակվել է Օմսկի պանրագործարանը, որտեղ աշխատողները լողանում էին կաթի մեջ
Աշխարհ
Ռոսպոտրեբնադզորի վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է «Սիռի» Առևտրական տուն» բաց բաժնետիրական ընկերության ձեռնարկության աշխատանքը, որի աշխատակիցները սոցիալական ցանցում լուսանկար են զետեղել, որտեղ նրանք լողանում են կաթով լի տաշտում: Այդ մասին մարտի 28-ին հաղորդել է գերատեսչությունը:
«Մասնագետների կողմից կատարված ստուգման ընթացքում բացահայտվել են սանիտարական օրենսդրության կոպիտ խախտումներ: Այսպես, ձեռնարկության շենքում կատարվել են նորոգման աշխատանքներ այն ժամանակ, երբ այնտեղ պահվում էր արտադրանքի թողարկման համար օգտագործվող կաթնահումք: Արտադրական, կենցաղային հարկաբաժիններն անբավարար սանտիարատեխնիկական վիճակում են, խախտվում է տեխնոլոգիական գործընթացը, ձեռնարկության տարածքը չի համապատասխանում սանիտարական նորմերի պահանջներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ արտադրության մեջ նաև բացակայում են պայմաններն անձնական հիգիենայի կանոնների պահպանման համար: Ռոսպոտրեբնադզորը որոշում է ընդունել ժամանակավորապես արգելել ընկերության գործունեությունը, նյութերը փոխանցվել են դատական մարմիններին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)