Յանուկովիչը կոչ է արել ուկրաինացիներին հանրաքվե անցկացնել յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի շուրջ
Աշխարհ
Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին հղած ուղերձում կոչ է արել հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի շուրջը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Որպես նախագահ, ով մտքով և հոգով ձեզ հետ է` Ուկրաինայի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու կոչ եմ անում. ինքնակոչերին թույլ մի′ տվեք օգտագործել ձեզ: Պահանջեք Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի որոշման շուրջը հանրաքվեի անցկացում»,- ասված է ուկրաինացի ժողովրդին Յանուկովիչի հղած ուղերձում:
Օրենսդրության մեջ կատարված հակասահմանադրական փոփոխությունները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին, «բացառում են արդար ընտրությունների հնարավորությունը, երբ էլ որ դրանք կայանան»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Յանուկովիչը նաև «Ռեգիոնների կուսակցության» համագումարին հղած դիմումում խնդրել է իրեն ազատել կուսակցության պատվավոր նախագահի լիազորություններից եւ հանել կուսակցությունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն