Գերագույն ռադան Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով ստեղծեց Մուզիչկոյի սպանությունը քննելու համար
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները քվեարկել են Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով (ԺՀՀ) ստեղծելու օգտին, որը կզբաղվի «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի է նաև որպես Սաշկո Բելի, սպանության քննությամբ: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:
«Ալեքսանդր Մուզիչկոյի զոհվելու հանգամանքների քննության Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծման մասին» որոշումը պաշտպանել է 232 պատգամավոր:
ԺՀՀ-ի նախագահ է ընտրվել ժողովրդական պատգամավոր Յուրի Դերևյանկոն: Դրա կազմում ընդգրկվել են նաև խմբակցություններից յուրաքանչյուրի անդամներ և հասարակայնության երեք ներկայացուցիչ, որոնք շահագրգռված են հետաքննությամբ:
Մուզիչկոն սպանվել է Ռովնոյի մարզում մարտի լույս 25-ի գիշերը ՆԳ նախարարության կողմից նրա ձերբակալման հատուկ գործողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու