Մոսկվան Կիևին կհանձնի այն սպառազինությունները, որոնք մնացել են ՌԴ-ի բանակին չմիացած զորամասերում
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ձեռնամուխ լինել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հանձնմանն Ուկրաինային, որոնք տեղաբաշխված են Ղրիմում և մնացել են այն զինվորական ստորաբաժանումներում, որոնք չեն անցել ռուսական բանակի կողմը:
Նոր պաշտոնների նշանակման և հերթական զինվորական կոչումների շնորհման առթիվ բարձրաստիճան սպաների հետ կայացած հանդիպման ժամանակ պետության ղեկավարին զեկույցով դիմել է պաշտպանության նախարարության ղեկավարը: Նա հայտնել է, որ «ուկրաինական բանակի այն ստորաբաժանումների կազմակերպված դուրսբերումը, որոնք ցանկություն են հայտնել ծառայությունը շարունակելու Ուկրաինայի զինված ուժերում, ավարտված է»:
Նա դիմել է գերագույն գլխավոր հրամանատարին. «Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ձեռնամուխ լինելու Ուկրաինային սպառազինություններն ու ռազմական տեխնիկան հանձնելուն»: Նախագահի հարցին նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է «թե′ նավերին, թե′ օդուժին»:
«Համաձայն եմ, կատարե′ք»,- հրաման է տվել Պուտինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու