Արսեն Ավակովը պաշտոնաթող լինելու պատրաստակամություն է հայտնել
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին:
«Պաշտոնաթողությունն ինձ համար խնդիր չէ ոչ երեք օր առաջ, ոչ այժմ: Ինձ համար խնդիրն այն է, թե այդ դեպքում դեպի ուր կշարժվի երկիրը: Մենք կշարժվենք դեպի հաղթած ավազակախմբերի կողմը, ինչպես Սոմալիում, թե կշարժվենք դեպի կարգուկանոնի կողմը: Ես նախընտրում եմ կարգուկանոնը»,-մարտի 28-ին Կիևում լրագրողներին ասել է Ավակովը:
Ավակովի պաշտոնաթողությունը պահանջում է արմատական «Աջ հատվածը»՝ Արևմտյան Ուկրաինայում իր համակարգողի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի զոհվելու կապակցությամբ:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները քվեարկել են Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով (ԺՀՀ) ստեղծելու օգտին, որը կզբաղվի «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի է նաև որպես Սաշկո Բելի, սպանության քննությամբ:
ԺՀՀ-ի նախագահ է ընտրվել ժողովրդական պատգամավոր Յուրի Դերևյանկոն: Դրա կազմում ընդգրկվել են նաև խմբակցություններից յուրաքանչյուրի անդամներ և հասարակայնության երեք ներկայացուցիչ, որոնք շահագրգռված են հետաքննությամբ:
Մուզիչկոն սպանվել է Ռովնոյի մարզում մարտի լույս 25-ի գիշերը ՆԳ նախարարության կողմից նրա ձերբակալման հատուկ գործողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու