Բիլ Գեյսթն իր երեխաներին զրկել է ժառանգությունից
Աշխարհ
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն իր կնոջ հետ որոշել է երեխաներին առանց ժառանգության թողնել: Տվյալ պահին 58-ամյա բիզնեսմենի ակտիվներում առկա է 76 մլրդ դոլար և այդ կարողությունն ամեն տարի աճում է: Գեյթսը հայտարարել է, որ իր մահից հետո կուտակված բոլոր միջոցները կփոխանցվեն «Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամ»-ին: Նրա բարեգործական հիմնադրամն ամենախոշորներից մեկն է աշխարհում: Երեք երեխաներին ժառանգությունից զրկելն աշխրհի ամենահարուստ մարդկանցից մեկը հիմնավորում է այսպես. նրանք պետք է աշխատեն և հասկանան, որ աշխատանքն ամենակարևորն է: Փողերի փոխարեն Գեյթսն իր երեխաներին պատրաստվում է տալ ամենալավ կրթությունը, որպեսզի նրանք իրենց ունակությունները զարգացնեն:
Գեյթսը ծնվել է իրավաբանի և ուսուցչուհու ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդ: Երրորդ կուրսում թողել է համալսրանական կրթությունը և ամբողջովին նվիրվել անձնական համակարգիչների ծրագրային ապահովման մշակմանը, որն էլ հետագայում նրան թույլ տվեց միլիարդներ աշխատել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու