«Աջ հատվածի» գործողությունների ակտիվացումը նոր խռովությունների ազդանշան է. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այն «բարոյական վերականգնումը», որ տեղի է ունեցել «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման շրջանում՝ Ալեքսանդր Մուզիչկոյի մահից հետո, շատ տագնապալից ազդանշան է: Այս մասին նախարարը հայտել է "Вести в субботу с Сергеем Брилевым" հաղորդմանը տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ իր մեջ որոշակի ազդանշանային ուղղվածություն են պարունակում վերջին մի քանի օրվա ընթացքում Գերագույն ռադայի շուրջ «Աջ հատվածի» ծավալած գործողություններն ու ագրեսիան՝ պահանջելով ներքին գործերի նախարարի հրաժարականը, մեղադրելով նրան Սաշկո Բելիի մահվան մեջ, ում համարում էին ազգային հերոս:
«Որքան էլ մենք հարցին տարբեր տեսանկյուններից փորձենք նայել, այնուամենայնիվ, Մուզիչկոյի մահը կապված է որոշակի ուղղվածություն ունեցող խնդիրների հետ, և մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն բանին, թե ինչ բարոյական բարձրացում տեղի է ունեցեվ նրա մահվանից հետո «Աջ հատվածի» ներկայացուցիչների և նրանց սկզբունքների հետ, մենք բոլորս էլ լավ գիտենք, որ նոր խռովությունների և ընդհարումների տագնա կա. սա շատ մտահոգիչ ազդանշան է»,-ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու