Յանուկովիչին, Ազարովին և Արբուզովին հեռացրել են Ռեգիոնների կուսակցությունից
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարն իր շարքերից հեռացրել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախկին վարչապետներ Նիկոլայ Ազարովին և Սերգեյ Արբուզովին: Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչը:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության նախագահին հղած ուղերձում խնդրել էր իրեն հանել կուսակցության շարքերից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին հղած ուղերձում կոչ է արել Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու