Տատյանա Վալովայան չի բացառում ՄՄ-ի շրջանակներում աբխազական երկաթուղու շահագործումը
Աշխարհ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովին հաջորդած ասուլիսում չբացառեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացումը ապագայում կբերի նաև աբխազական երկաթուղու գործարկմանը: «Ռուսաստանը շահագրգիռ է նորմալ տրանպորտային հաղորդակցություն ունենալ թե’ Աբխազիայի, թե’ Վրաստանի, թե’ Հայաստանի հետ: Աբխազական երկաթուղու գործարկման առնչությամբ ներկա դրությամբ ընթանում է էքսպերտային աշխատանք է, և չի բացառվում, որ Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ խթան կհաղորդի հարցի կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան` հավելելով, որ վերոնշյալ երկրների հետ հաղորդակցության ապահովումն առաջին հերթին տնտեսական խնդիրներ է լուծելու: Վալովայայի գնահատմամբ, խնդրի լուծման առնչությամբ կան թե` օբյեկտիվ, թե` սուբյեկտիվ խնդիրներ, սակայն դրանք լուծելի են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու