Ղրիմն այս գիշեր կանցնի մոսկովյան ժամանակի
Աշխարհ
Ինչպես հայտնում է Обозреватель-ը, Ղրիմն այս գիշեր կանցնի մոսկովյան ժամանակի: Այս մասին հաղորդվում է Ղրիմի Պետական խորհրդի կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ղրիմի Հանրապետության պետխորհրդի որոշմամբ՝ թերակղզու տարածքում տեղի ունեցող բոլոր աշխատանքները համապատասխանեցվում են մոսկովյան ժամանակին:
«Համաձայն Ղրիմի Հանրապետության պետխորհրդի որոշման՝ 2014-ի մարտի 17-ից մինչև մարտի 30-ը Ղրիմի Հանրապետության տարածքում երկաթուղային, ջրային, միջազգային օդային և ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապերի աշխատանքները կիրականացվեն Մոսկվայի ժամանակով»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն