Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի. Քիմ Քարդաշյանի արձագանքը` Քեսաբի դեպքերին
Աշխարհ
Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել տարբեր սոցիալական ցանցերում: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղում միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Կոչերից անմասն չի մնացել նաև հայկական ծագումով ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը: Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Քեսաբի դեպքերի վերաբերյալ: «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google-ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն