Մեդվեդևը ժամանել է Սևաստոպոլ՝ խորհրդակցելու Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման հարցերի շուրջ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Սևաստոպոլ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման շուրջ: Այդ մասին նա հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Սա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ղրիմ` ՌԴ-ին նրա միավորվելուց հետո: Կառավարության նախագահին ուղեկցում են փոխվարչապետեր և նախարարներ՝ կաբինետի կեսից ավելին:
«Կառավարական դեսանտում» ընդգրկվել են ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Դմիտրի Կոզակը, Սերգեյ Պրիխոդկոն, Օլգա Գոլոդեցը, Արկադի Դվորկովիչը, Դմիտրի Ռոգոզինը, Յուրի Տրուտնևը, Ալեքսանդր Խլոպոնինը, ինչպես նաև համերկրային նախարարներ և պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու