ՌԴ անձնագրեր ստանալիս ղրիմցիները կարող են պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը
Աշխարհ
Ռուսաստանի անձնագրեր ստացող Ղրիմի բնակիչներից չի պահանջվի հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիությունից: Այդ մասին մարտի 31-ին հայտնել է Միգրացիայի համերկրային ծառայության (ՄՀԾ) անձնագրային աշխատանքի կազմակերպման վարչության պետ Ֆյոդոր Կարպովեցը:
«Քաղաքացիությունից հրաժարվել չի պահանջվում: Եթե մարդն ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ապա նա, ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»,-ասել է Կարպովեցը Սիմֆերոպոլում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Ղրիմի բնակիչների ուկրաինական անձնագրերը մնում են վավերական:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն