Իսրայելը և ԱՄՆ-ը Պաղեստինին առաջարկել են երկարաձգել բանակցությունները
Աշխարհ
Իսրայելն առաջիկա մի քանի օրվա ընթացքում ազատ կարձակի պաղեստինցի ձերբակալվածների չորրորդ խմբին: Ինչպես հաղորդում է են արաբական լրատվամիջոցները, նման որոշում կայացվել է հանուն ԱՄՆ-ի ներդրած ջանքերի, որոնք ուղղված են փրկելու իսրայելա-պաղեստինյան բանակցությունները:
Իսրայելը և ԱՄՆ-ը Պաղեստինին առաջարկել են մի քանի ամսով երկրաձգել բանակցությունները: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Ռամալլահում խորհրդակցություններ է անցկացնում բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ: Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին բանակցությունների շարունակման համար մտադիր է ապրիլի 1-ին կրկին այցելել տարածաշրջան:
Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, որոնք սկսվել են 2013թ. հուլիսին, պետք է ավարտվեն ապրիլի 29-ին: Մինչև այժմ բանակցություններում հաջողություններ չեն գրանցվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու