Կիևը կտրուկ բարձրացնում է գազի գինը արդյունաբերական ձեռնարկությունների համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է «Ուկրինֆորմ»-ը, Ուկրաինայի Էներգետիկայի ոլորտի կարգավորման ազգային հանձնաժողովը որոշում է ընդունել արդյունաբերական սպառողների և այն ձեռնարկությունների համար բնական գազի գների բարձրացման մասին, որոնք ֆինանսավորվում են բյուջեից: Այս մասին հայտարարությունը հավաստել է հիշյալ հանձնաժողովի նավթի-գազի համալիրի գնային և սակագնային քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Սեմենեցը:
«2014 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը 29,1 տոկոսով կաճի արդյունաբերական ձեռնարկությունների համար և 64,2 տոկոսով այն ձեռնարկությունների համար, որոնք ֆինանսավորվում են պետական և տեղական բյուջեներից»,- ասված է որոշման մեջ:
Ինչպես նշում են փորձագետները, արդյունաբերական սպառողների համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 2,448 հազար գրիվնայից կաճի մինչև 4,02 հազար գրիվնա, իսկ բյուջետային կազմակերպությունների համար՝ 3,113 հազար գրիվնայից՝ մինչև 4,02 հազար գրիվնա:
Հիշեցնենք, որ Ուկրաինան երկրորդ եռամսյակում սպասում է այն բնական գազի գնի բարձրացում, որը «Նեֆտոգազ Ուկրաինին» ստանում է պետության սահմաններին: Ըստ կանխատեսումների՝ գինն սպասվում է հազար խորանարդ մետրի դիմաց 390,81 դոլարի մակարդակին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու