Պեկինը տագնապ է հայտնել Կորեական թերակղզու իրադրության առթիվ
Աշխարհ
Չինաստանը տագնապ է հայտնում Կորեական թերակղզում լարվածության աճի կապակցությամբ: Այս հայտարարությամբ հանդես է եկել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի կողմից նոր միջուկային փորձարկման հնարավոր անցկացումը, ինչպես նաև հրետակոծումները Դեղին ծովում:
«Չինաստանը սևեռուն ուշադրություն է նվիրում իրադարձությունների զարգացմանը: Ես կցանկանայի նշել, որ Չինաստանը միշտ հանդես է եկել Կորեական թերակղզում խաղաղության և կայունության պահպանման համար, ջանքեր է գործադրել թերակղզու միջուկազերծման և հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար»,- հայտարարել է դիվանագետը: Ինչպես հավելել է նա, «Կորեական թերակղզում լարվածության աճի առնչությամբ Չինաստանը հուսով է, որ կողմերը կպահպանեն հանգստություն և ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են լավածության ծավալմանը, ինչպես նաև ընդհանուր ջանքերով կայունություն կպահպանեն թերակղզում»,- ընդգծել է Հուն Լեյը:
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ն կարող է անցկացնել «նոր տիպի» միջուկային փորձարկումներ ի պատասխան ՄԱԿ-ի դիրքորոշման, որը շարունակում է դատապարտել Փենյանի միջուկային և հրթիռային ծրագրերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու