Մոսկվան պահանջում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի իրադրությունը»,-գրել է Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:
Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները մարտի 31-ին Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել քեսաբահայերի դեմ կատարված վայրագությունների դեմ:
«Մեր տվյալներով՝ հայերի հետ հաշվեհարդարին զինյալներ են մասնակցել Թուրքիայից: Մենք ցանկանում ենք հասարակայնության ուշադրությունը դարձնել այդ հանցագործության վրա»,- ասել է հայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Էդգար Գրիգը: Դրա համար Մոսկվայի քաղաքապետարան ծանուցում է ներկայացվել ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու