Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ, իսկ «եղբայրական թուրք ժողովրդին ցանկացել է բարգավաճում և առաջընթաց»: Թուրքիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին շնորհավորանքների և ուշադրության համար:
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն